Հուլիսի 4-ից 11-ը Ապարանի Թթուջուր գյուղի մոտակայքում Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն պարապլանային թռիչքների միջազգային մրցումներ: «Ռուսաստանի բաց գավաթ FAI 2» դասում Հայաստանի երկնքում կճախրեն Ռուսաստանից, Չեխիայից, Ուկրաինայից, Սլովենիայից, Ղազախստանից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Թուրքիայից ժամանած շուրջ 100 օդաչուներ:
Այսօր այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին հակիրճ ներկայացրեց ֆեդերացիայի գործունեությունը, ասաց, որ Հայաստանը որպես պարապլաներային սպորտի երկիր արտասահմանում ճանաչում ունի, իսկ այս միջազգային մրցումները կնպաստեն մեր լեռնային եւ արեւային երկիրը նաեւ ընդհանրապես զբոսաշրջային վայր ճանաչելուն:
Պարապլաներային թռիչքների վայր ընտրվել է Ապարանը, որովհետեւ այնտեղ առկա են պարապլաներով զբաղվելու այնպիսի իդեալական պայնաներ, ինչպիսիք դժվար է գտնել աշխարհի մեկ այլ երկրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ