Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքող ցուցարարները բարձրախոսներ տեղադրեցին, որոնցով քիչ անց պատրաստվում են հայտարարություն անել:
Բողոքի ցույցի մասնակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ ամեն օր հանում եւ կրկին տեղադրում են բարձրախոսները, քանի որ չեն ցանկանում, որ ոստիկանությունը իրենց բացակայության ընթացքում տանի դրանք:
Նրանք ասացին, որ հոսանք հիմնականում տրամադրում եմ Բաղրամյան պողոտայում ապրող բնակիչները:
Նշենք, որ այժմ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց թիվը չի անցնում մի քանի տասնյակից: Դա, ամենայն հավանականությամբ, կապված է սովորականից շոգ եղանակի հետ:
Կարդացեք նաև
Հարություն Աղլամազյանը մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ հուլիսի 4-ին, ժամը 20:00-ին Բաղրամյան պողոտայում նախատեսվում է Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ