Լրահոս
Օրվա լրահոսը

Իրազեկման թերթիկներ. «Սթափվեք, գժուկներ»

Հուլիս 02,2015 18:25

Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի մասնակիցներին թերթիկներ են բաժանվում՝ «Սթափվեք, գժուկներ» վերնագրով: Թերթիկներով ակցիայի  մասնակիցներին եւ Բաղրամյան պողոտայում ներկաներին, որոնք ակցիայի մասնակից չեն, իրազեկում են, զգուշացնում են, թե  ինչպիսի վարք այստեղ պետք է դրսեւորել՝ խնդիրներից զերծ  մնալու համար:

Օրինակ՝ «Իրար հետ շփվենք հարգանքով, ինչքան էլ, որ սեփականից  տարբերվող մտածելակերպ ունենանք: Հաշիվներ չպարզենք, քուչի քրեական բարքերից զերծ մնանք: Իսկ նման բան անողներին սիրալիր դուրս հրավիրենք ցույցի տարածքից: Մեր բնական կարիքները չհոգանք հարակից բակերում: Ալկոհոլ չօգտագործենք»:

Նշենք, որ այս ժամին Բաղրամյան պողոտայում շատ քիչ մարդ է հավաքված: Ներկաներն ասում են, որ երեկոյան ավելի շատ մարդիկ կգան: Սակայն, նշենք, որ երեկ երեկոյան էլ  Բաղրամյան պողոտան բազմամարդ չէր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031