Հուլիսի 2-ին Լոս Անջելեսի «Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ» պարի ակադեմիայի հիմնադիրներ տեր և տիկին Գևորգյանները այցելեցին Սփյուռքի նախարարություն:
Ընդունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Գևորգյան ընտանիքի դերը շուրջ 20 տարի օտար ափերում հայապահպան գործունեություն իրականացնելու և հայ պարարվեստը պահպանելու և տարածելու գործում:
Վարդան Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ նման բաձր գնահատականը նոր ուժ կհաղորդի Սփյուռքում ազգային մշակույթի ջահը վառ պահելու համար:
Քննարկվեցին հուլիսի 3-ին Պարարվեստի գործիչների միության, մասնավորապես Կարեն Գևորգյանի աջակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ» պարի ակադեմիայի 20 ամյակին նվիրված համերգին վերաբերող մանրամասներ:
Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ միջազգային պարի դպրոց-ակադեմիան հիմնադրվել է 1995 թ:
Պարային ակադեմիան համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրների բեմերում:
Ակադեմիան իր մասնակցությունն է բերել նաև «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:
ՀՀ Սփյուռքի նախարարություն