Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ Կոմանդոս հռչակված երիտասարդը, որի անունը Ռաֆայել Ավետիսյան է, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ գիշերը հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի այն հայտարարությանը, թե մտահոգ է տարածքի հիգիենիկ վիճակով եւ հատկապես երիտասարդների առողջությամբ, ասաց. «Մեն առավոտյան մաքրում ենք այստեղ, տարածքը ջրել ենք, մաքրել ենք, աղբամաններն էլ ջրով լվացել ենք, հակահիգիենիկ վիճակ չկա»:
Aravot.am-ի այն հարցին, որ աղբահանությամբ զբաղվող «Սանիտեկ» ընկերության հայցի հիման վրա, եթե որոշում կայացվի առգրավել աղբամանները կամ փոխհատուցում վճարել, ի՞նչ պիտի անեն ակցիայի մասնակիցները, Կոմանդոսն ասաց. «Չենք տալու աղբամանները, ի՞նչ պիտի անեն, հարկադիր կատարողը պիտի գա-տանի՞»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ