Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սովոր եմ ամեն ինչ տեղում անել». Բեթ Հարթ

Հուլիս 02,2015 17:49

«Շատ ուրախացա, երբ ինձ ասացին, որ պետք է Հայաստան գամ։ Հայկական երաժշտությանը ծանոթ չեմ, բայց ցանկացած շփում տալիս է հնարավորություն՝ ծանոթանալու այլ երկրների մշակույթին»,- ասում է ամերիկյան բլյուզ-ռոքի հայտնիներից Բեթ Հարթը:

Երգչուհին Հայաստանում է, և հուլիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայանա իր համերգով։

Համերգի կազմակերպիչը One Production ընկերությունն է, որի տնօրեն Վարդուհի Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Բեթ Հարթը հրաժարվել է իրեն անվտանգության աշխատակիցներ տրամադրելու առաջարկից. «Տաղանդավոր մարդիկ աստղային հիվանդությամբ չեն տառապում»,- ընդգծեց նա։

Թեև Բեթ Հարթը դեռ չի հասցրել Հայաստանում շրջել, բայց գտնում է, որ Հայաստանը հիանալի երկիր է:

Դառնալով վաղը կայանալիք համերգին՝ նա ասաց, որ դեռ չի որոշել՝ որ երգերն է երգելու. «Ես սովոր եմ ամեն ինչ տեղում անել, ինձ մոտ ամեն ինչ ինքնաբուխ է և ոգեշնչման վրա է հիմնված։ Մինչև տեղ չհասնեմ ու չտեսնեմ, թե ինչպիսի կատարումներ են այդտեղ սիրում, չեմ կարող ծրագիր կազմել։ Այդպես էլ Հայաստանում: Նախ պետք է իմանամ՝ հայերը հատկապես ինչ կատարումներ են նախընտրում, որ հենց դրանք էլ ընդգրկեմ համերգի երգացանկում»,- ասաց նա։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031