Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողը գռեհկություն որակեց ՀԷՑ-ի բարձր աշխատավարձերը

Հուլիս 02,2015 17:40

Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ, արձակագիր, թարգմանիչ եւ դրամատուրգ Վան Արյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաղրամյան պողոտայում հոսանքի թանկացման դեմ ցույցին, ասաց.

«Անընդհատ եւ բոլորը պետք է պայքարեն, ոչ միայն երիտասարդները»:

Մեր հարցին՝ ըստ ՀԳՄ անդամի, այդ ցույցը չի՞ խանգարում միության շենքի ներսում աշխատող գրողներին, պարոն Արյանը պատասխանեց. «Ի՞նչ աշխատանք… Գրողների միությունը մի կողմ դնենք, հանրապետությունում էդ ի՞նչ աշխատանքներ են տարվում, որոնց խանգարում է ցույցը: Հայաստանում բացի թալանից ուրիշ բան չի կատարվում:

Օբյեկտիվ պահանջներ են ցույցում հնչում: Մասնագետները հաշվարկել են, որ եթե ՀէՑ-երը 50%-ով ծախսերը քչացնեն, հնարավոր կլինի հոսանքի սակագինը 15 %-ով իջնել, մինչդեռ այստեղ գերշահույթի հարցեր են: Ես չգիտեմ դա ռուսակա՞ն կողմն է, թե որ կողմը, մարդիկ ուղղակի գերշահույթը չեն ուզում կորցնել, կամ ի՞նչ է նշանակում 60 000 եվրո աշխատավարձ, ախր դա գռեհկություն է…»,-զայրացավ գրողը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031