Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամեն բան կարող է վիրտուալ լինել, բացի սիրուց և հոգատարությունից». Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Հուլիս 02,2015 17:39

Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am ինտերնետային կայքի հոգատար նախաձեռնությունները, Նավասարդ Սրբազանի օրհնությամբ, վաղուց արդեն դուրս են եկել վիրտուալ ոլորտից և վերածվել կենդանի շփման, օգնության, հոգածության…

Բազմաթիվ ձեռքբերումների կողքին www.qahana.am-ն առանձնացնում է հանդիպումները և շփումները կայքի ընթերցողների և հայտնի մարդկանց հետ:

Տարիներ շարունակ ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում հարյուրավոր երիտասարդներ առիթ են ունեցել իրենց հարցադրումներն ուղղել հայտնի ու ճանաչված մարդկանց:

Կայքի ակտիվ նամակագիրներից Հովհաննես Բաղդասարյանը ցանկություն էր հայտնել հանդիպել իր սիրելի արտիստներին:

Հովհաննես Բաղդասարյանի ցանկությունը՝ հանդիպել Միհրան Ծառուկյանի հետ, շատ արագ կյանքի կոչվեց: Սրբազան հոր օրհնությունից հետո Հովհաննեսը հետաքրքիր զրույցի բռնվեց qahana.am կայքի աշխատակիցների և իր սիրելի Միհրանի հետ: Այդ հանդիպումը կարևորվեց մեկ այլ նախաձեռնությամբ ևս.
Հովհաննեսն ունի առողջական խնդիրներ, և նրան հարկավոր է գումար՝ բուժումն արտերկրում շարունակելու համար: Qahana.am կայքի լոկ մեկ հայտարարությամբ հավաքվեց 200.000 դրամ՝ Հովհաննեսի բուժման համար:

Դեռ այսօր էլ շարունակվում է Հովհաննեսի համար դրամահավաքը, քանի որ Տուլայում կատարվող ոտքերի վիրահատության և հետվիրահատական շրջանի ծախսերն իրականացնելու համար անհրաժեշտ է 5.000 ԱՄՆ դոլար:

Այս հանդիպումից շատ չանցած՝ www.qahana.am կայքը նախաձեռնեց ևս մեկ հանդիպում՝ այս անգամ երգիչ, դերասան Արման Նշանյանի հետ: Ակնհայտ է Հովհաննեսի ոգևորությունը, երբ նա հանդիպում է իր սիրելի հայտնի մարդկանց: Նման հանդիպումները նրան խթան են դառնում՝ նոր ոգով շարունակել բուժումն ու շատ շուտով նրանց դիմավորել արդեն կանգնած:

Ջերմ և մտերմիկ զրույցի ժամանակ Հովհաննեսն ու Արմանն անկեղծ, բարի հարաբերություններ ստեղծեցին՝ ընկերանալով և մտերմանալով: Հովհաննեսի հարցերը բազում էին, իսկ Արման Նշանյանն էլ առանձնակի ոգևորությամբ և սիրով պատասխանում  էր բոլոր հարցերին:

– Նման ջերմ հանդիպումները ինձ նոր ուժ են տալիս՝ պայքարելու և հաղթահարելու բոլոր դժվարությունները: Ես ընտրել եմ լրագրողի մասնագիտությունը և չունեմ բարդույթներ, վստահ քայլերով գնում եմ դեպի իմ հաջողությունը: Նման հանդիպումների ժամանակ ես ավելի եմ կոփվում և ճանապարհս ավելի հեշտ ու հարթ է թվում: Շնորհակալ եմ Արարատյան Հայրապետական թեմին՝ ի մասնավորի www.qahana.am կայքին, որն ինձ նման հնարավորություններ է տալիս», – իր խոսքում նշեց Հովհաննեսը:

Մենք լիահույս ենք, որ նման հանդիպումները շարունակական կլինեն և նոր խթան կհանդիսանան ֆիզիկական որոշակի խնդիրներ ունեցող անձանց համար:

Հովհաննեսին օգնել ցանկացողների համար  «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում բացվել են հաշվեհամարներ:

ՀՀ տարածքից փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալներն են.

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»
220491630046958 RUS – ՌԴ ռուբլի
220491630368002 EUR – եվրո
220491631051001 USD – ԱՄՆ դոլար
220491635847000 AMD – ՀՀ դրամ

Ստացողի անուն, ազգանուն` Գոհար Գրիգորյան (մայր)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031