Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ, արձակագիր եւ դրամատուրգ Նորայր Ադալյանը Aravot.am-ի հետ զրույցում համակրանքով խոսեց Բաղրամյան պողոտայում ընթացող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցի մասնակիցների մասին: «Գրողների միության ներսում աշխատող մարդկանց այդ ցույցը չի կարող խանգարել, այն կապ չունի գրողների միության աշխատանքների հետ: Հետաքրքիր եւ անօրինակ ակցիա է, ես գնահատում եմ երիտասարդների արթնացումը, եւ հույս եմ փայփայում, որ նրանք կհասնեն իրենց նպատակների իրականացմանը: Ամենակարեւորը՝ ամեն հասարակություն եւ ժողովուրդ պետք է ունենա ակտիվ երիտասարդություն, նրա՛նք են կառուցում եմ մեր վաղվա օրը: Ես համակրանքով ու սիրով եմ վերաբերվում նրանց»,-ասաց գրողը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ www.grakantert.am-ի