Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հացադուլ հայտարարած երկու երիտասարդներին շտապօգնության մեքենայով տարան Առաջին համալսարանական կլինիկա:
Արդեն երրորդ օրն է, որ Հայկ Պարիկյանը եւ Հարություն Հարությունյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ որպես պայքար էին ընտրել հացադուլը:
Տղաների վիճակը կտրուկ վատացել է, ուստի նրանց համար շտապօգնություն է կանչվել: Տղաների ընկերները Aravot.am-ին ասացին, որ նրանք թեպետ առողջական խնդիրներ են ունեցել եւ իմանալով, որ հացադուլը հնարավոր է ավելի վատթարացնի իրենց վիճակը, այնուամենայնիվ գերադասել էին այսկերպ պայքարել:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ