Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԳՄ անդամը՝ Բաղրամյան պողոտայի ցույցի մասին. «Ցույցը չի խանգարում»

Հուլիս 02,2015 17:24

Aravot.am-ը Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանից հետաքրքրվեց ինչ կարծիքի է Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցի վերաբերյալ, արդյոք այն խանգարո՞ւմ է իրենց աշխատանքին, տեղաշարժին, մանավանդ ցույցն ընթանում է շենքի հարեւանությամբ: Պարոն Միլիտոնյանը հրաժարվեց մեկնաբանությունից:

Նշենք, որ ավելի վաղ նա այս առնչությամբ մի քանի մեկնաբանություններ տվել էր լրատվամիջոցներին: Եվ մասնավորապես՝ Panorama.am-ի հարցին, թե ինչո՞վ է կառույցը գործնականում սատարում ցույցի մասնակիցներին, քանի որ ԳՄ-ին մի քանի կոչեր ուղղվել են սանհանգույց և ջուր տրամադրելու մասին՝ վրդովվել էր. «Ուրեմն, աղջիկ ջան, սիրելիս դու լրիվ ծանոթ չես՝ ինչ ա կատարվում: Ամբողջ օրը շենքի դուռ-լուսամուտ բաց ա, մտնում են էլ ջուր, էլ ինչ ասես, անում դուրս են գալիս: Ներսուդուրս են անում, ամբողջ այգին իրենք են, Գրողների միությունն էլ ի՞նչ անի,մի հատ խնդրում եմ ասա: Մեր դռները փակ ե՞ն եղել քաղաքացիական շարժման անդամների դեմ: Էլ ջուր, էլ ինչ ասես, ամոթ էլ ա ասել, մարդիկ լիիրավ օգտագործում են»:

Նույն հարցն ուղղեցինք նաեւ ՀԳՄ երիտասարդ անդամ, գրող Արտավազդ Եղիազարյանին: «Ինչո՞ւ պետք է ցույցը խանգարի ՀԳՄ շենքում աշխատել, մանավանդ չեմ կարծում, թե շենքի ներսում գրական լարված գործընթացներ են ընթանում: Ինձ թվում է, չի խանգարի»,-ասաց Արտավազդ Եղիազարյանը:

Գրողների միության «հնաբնակներից» գրականագետ Աելիտա Դոլուխանյանն էլ Aravot.am-ին ասաց. «Ընդհանրապես բոլոր ցույցերն էլ խանգարում են, կոնկրետ այս ցույցը, իմ համոզմամբ շատ արդար ցույց է, բոլորն էլ դեմ են էլեկտրական հոսանքի սակագնի բարձրացմանը: Եվ հետո Գրողների միության շենքի մուտքը բաց է, հանգիստ կարելի է ներս մտնել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031