Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն առեւանգել են գյումրեցի նստացուցարարի ավտոմեքենան

Հուլիս 02,2015 17:12

Հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի նստացուցարար Կարեն Պետրոսյանի պնդմամբ, ոստիկանները  գյումրեցի 12 նստացուցարարներին բերման ենթարկելու օրը, այսինքն` հունիսի 23-ին առեւանգել են իր «Ֆոլկսվագեն»  մակնիշի ավտոմեքենան:

Ըստ Կարեն Պետրոսյանի` ոստիկանները ապօրիանաբար տարել են իր ավտոմեքենան, սակայն մինչեւ օրս տեղեկություն չունի, թե որտեղ է գտնվում իր մեքենան ու ինչ վիճակում է: «Ես դիմել եմ քննչական կոմիտե, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել: Ես հիմա դիմում եմ Շիրակի մարզի դատախազին՝ հայտարարելով, որ իմ մեքենան ապօրինաբար են տարել, առանց իմ ստորագրության, առանց իմ փաստաբանի իմացության, առանց բանալիների: Հիմա չկա մեքենան, ես չգիտեմ ինչ վիճակում է: Ես դիմելու  եմ  նաեւ «Ֆոլկսվագեն»  ֆիրմայի պաշտոնական ներկայացուցչություն, մինչեւ այս ֆիրման չհետազոտի մեքենայի վիճակը, ես այն գտնվելու դեպքում  էլ հետ չեմ ընդունի», -հայտարարեց Կարեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ բերման ենթարկված գյումրեցի 12 նստացուցարարներից Կարեն Պետրոսյանը միակն է, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Հոդվածը կոչվում է «Խուլիգանություն», 2-րդ մասը սահմանում է. «Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով»: Կարեն Պետրոսյանը այն շինծու գործ է որակում, որը սարքված է  ոստիկանի կեղծ ցուցմունքի հիման վրա, իսկ կեղծ ցուցմունքը տալ, ըստ հավատացյալ երիտասարդի, հակաքրիստոնեական ու հակամարդկային է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031