Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կենգուրու» միջազգային մրցույթն այս տարի 4 հայ հաղթող ունի

Հուլիս 02,2015 17:05

Մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնող «Կենգուրու» միջազգային մրցույթին այս տարի շուրջ 45 հազար աշակերտ է մասնակցել հայաստանյան և արցախյան տարբեր դպրոցներից:

Մրցույթն այս տարի 4 հայ հաղթող ունի՝ Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Էրիկ Մելիքյանը, «Ուսում» հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արտաշես Գյոլեցյանը, Գյումրու «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Դանիելյանը և ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Ներսիսյանը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Նրա խոսքով՝ չորս հաղթողներն առավելագույն արդյունքներն են արձանագրել:

kenguru_2

«Որպեսզի երեխաները հասկանան, որ կրթությունն իրենց ճանապարհն է և կրթության միջոցով կարող են կայանալ, շատ կարևոր է, որ փոքր տարիքից իրենց գիտելիքները փորձարկեն: Այս մրցույթով երեխաները միջազգային մեծ շարժման մասնակից են դառնում: Ամեն տարի նույն օրը 7 միլիոն երեխա ամբողջ աշխարհում փորձում են իրենց ուժերը: Մրցույթը մասսայական է, թույլ է տալիս ցանկացած երեխայի փորձել իր ուժերը»,- հավելեց Դավիթ Սահակյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031