Հայաստանի բողոքի ցույցերը, որոնք սկսվեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման ընդունումից հետո, միայն տնտեսական բնույթ ունեն, սակայն դրանք փորձում են քաղաքականացնել: Այս մասին, ըստ «Ria»-ի, BRICS երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Երիտասարդների կողմից շատ մեծ ուշադրություն է դարձվում ազգային օրակարգի ձեւավորման վրա, այդ թվում այսպես կոչված խաղաղ ցույցերի պրիզմայի միջոցով, որոնք ավելի ու ավելի շատ են նորմալ վարք դառնում: Դուք գիտեք, թե ինչպես են սկսել գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայի Մայդանը, Հայաստանի ներկայիս վիճակը»,- մասնավորապես ասել է նա:
Լավրովն ավելացրել է, որ կա գայթակղություն դրանով երկրում հակակառավարական տրամադրություններն ուժեղացնել։ «Թեև իրադարձությունների հիմքը բացառապես տնտեսական է, բայց կարծես ինչ-որ մեկին ձեռնտու է այն զարգացնել ու վերափոխել քաղաքական պայքարի»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ