ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսօր ԱԺ-ում հերքեց պատգամավորների այն կասկածները, որ իշխանությունները էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դիմաց ուզում են փոխհատուցել ՀՀ զինված ուժերի սպառազինման համար տրամադրվող նոր ռուսական վարկից:
Այդ վարկային համաձայնագիրը ստորագրել են հունիսի 26-ին, եւ ըստ Հերմինե Նաղդալյանի, միամտություն է կարծել, որ երկու երկրների միջեւ նման լուրջ փաստաթուղթ հնարավոր է ընդունել ընդամենը մի քանի օրվա ընթացքում:
Ինչ վերաբերում է պատգամավորների մտահոգությանը, որ այն զինատեսակներից, որոնք ՌԴ-ն մատակարարելու է ՀՀ-ին այդ վարկային պայմանագրով, դրանցից արդեն մատակարարել է Ադրբեջանին, եւ սա չեղավ ռազմավարական գործընկերային հարաբերություն՝ Հերմինե Նաղդալյանը ճշտեց. «Ադրբեջանին վաճառում են շուկայական գներով, չեն մատակարարում: Վաճառում են կանխիկ փողով՝ 100 տոկոս վճարմամբ: Իսկ մեզ զենք են մատակարարում ու այնպիսի պայմաններով, ինչպիսի պայմաններով մատակարարում են ռուսական բանակին եւ Բելառուսին, որը ՌԴ-Բելառուս միասնական միութենական կազմում գտնվող պետություն է: Հայաստանին բացառիկ պայմաններ են ապահոված գնել զենք ՝ արտոնյալ գործարանային գներով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ