Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուրս մեր գրպանից». «Բաղրամյանի երիտասարդները դժգոհ են նաեւ «կարմիր գծերից, տեսախցիկներից»

Հուլիս 02,2015 14:39

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության խորհրդի անդամներն այսօր «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում հայտարարեցին, որ ի աջակցություն Բաղրամյանում նստացույց անող քաղաքացիների` ավտոերթ են կազմակերպելու:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն ասաց, որ իրազեկման ավտոերթը կանցկացնեն կիրակի օրը. «Սա անհնազանդության ավտոերթ չէ, այլ միայն իրազեկող, որի նպատակը մեկն է՝ հանկարծ կեղեքող ռեժիմը չմտածի՝ հոսանքի թանկացումը հուզում է միայն Բաղրամյանում հավաքվողներին: Իշխանությունը պետք է գիտակցի, որ այս հարցով մտահոգ են բոլորը: Ավտոերթի օրը իշխանությունները կհամոզվեն սրանում: Իհարկե, մենք նաեւ անհնազանդության երթերի փորձ ունենք, սակայն առայժմ այդ փորձը գործի չենք դնի»:

Երիտասարդներն ասացին, որ իրենք չեն կարող անտարբեր մնալ Բաղրամյանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, այդ պատճառով էլ աջակցում են այնտեղ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանն ասաց, որ իրենց եւ այս օրերին Բաղրամյանում ցույց անող քաղաքացիների բողոքը միայն հոսանքի թանկացման դեմ չէ, այլ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների, «կարմիր գծերի», արագաչափերի եւ բոլոր այն խնդիրների, որոնց պատճառով այսօր տուժում են քաղաքացիները:

Ասուլիսին մասնակից նախաձեռնության անդամ Արթուր Կրոյանի խոսքերով էլ` «Հաղթանակ արդեն կա: Ջուրը չի թանկանա, մնում է թանկացումներից հրաժարվի նաեւ ՀԷՑ-ը: Ամեն դեպքում, սրա նախադրյալներն արդեն իսկ կան»:

Արսեն Պետրոսյանի խոսքերով, Բաղրամյան պողոտայի երիտասարդները բոլորին ապացուցեցին, որ կարող են պայքարել եւ հաղթել: Նա նաեւ իրեն հասած տեղեկություններով կիսվեց, ըստ որի, գործատուները սկսել են իրենց աշխատակիցների վրա ճնշումներ գործադրել, որպեսզի աշխատողները չգնան Բաղրամյան. «Ինչպես ՀՀ ոստիկանապետն էր մի քանի օր առաջ ցուցարարներին սթափության կոչեր անում, հիմա էլ մենք դիմում ենք իշխանություններին՝ սթափվեք: Սա, միգուցե, ձեր վերջին հնարավորությունն է»:

Վարդան Հակոբյանը համոզված է, որ իշխանության հետ պետք է խոսել պարտադրանքի լեզվով, հակառակ դեպքում չի հասկանում:

Պատրաստեց` Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031