Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. Բաղրամյան պողոտան փակ պահելու իմաստը չեմ տեսնում (Տեսանյութ)

Հուլիս 02,2015 14:29

«Չեմ կարծում, որ Բաղրամյան պողոտան փակ կմնա»,- հուլիսի 2-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Նա նշեց, որ Բաղրամյան պողոտայում այդպիսի զանգված եւ զգացմունքային վերելք չկա. «Դրա իմաստը չեմ տեսնում: Ասենք թե փակ եղավ, այնտեղ դրված են այդ աղբամանները, եւ հետեւում մարդ չկա կանգնած: Ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի, որ առավոտ կանուխ այնտեղ 15 հոգի է, 18 հոգի է, 20 հոգի է, եթե չկան ելույթներ: Ասում են՝ չպետք է ելույթներ լինեն, այնտեղ առավել ընդունված ասում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Այդ «Մենք ենք տերը մեր երկրին» կրկնեցինք բազմաթիվ անգամներ, հիմա այդ ընթացքում ովքեր եկան էլի գոռացին «Մենք ենք տերը մեր երկրի», մենք խոսում ենք հայ ժողովրդի մասին, որն ինչ-որ մի բան ուզում է լսի, ինչ-որ մի բան հասկանա, հաջորդական տրամաբանական քայլեր տեսնի, ինչ-որ մոբիլիզացիա տեսնի՝ զգացմունքային եւ կազմակերպչական»:

Վարդան Խաչատրյանը հավելեց, որ շարժման ընթացքում իր համար պարզ է դարձել, որ Հայաստանի ապագան այդքան էլ մառախլապատ չէ. «Հասկացա, որ կոնկրետ զարգացումների դեպքում կլինեն կոնկրետ անցումներ եւ ոչ միայն  հեղափոխական անցումներ, այլ նաեւ տրանսֆորմացիոն անցումներ, որովհետեւ իշխանությունները փորձում են լեզու գտնել ոչ թե կտրականապես, ինչպես ասում են, կացնով հատում են հարաբերությունները եւ կանգնում են իրենց դիրքերում: Այս ամենը բավականին դրական էր եւ արժի, որ բոլոր կողմերը քայլեր իրականացնեն, որոնք մեզ՝ որպես հասարակություն, չգցեն ծանր ցնցումների մեջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Մեր ազգի դժբախտությունն այն է որ կուշտ մարդը երբեք սովածի մասին չի մտածել:Ժողովրդին չէս օգնում, գոնե ավելորդ մի դուրս տուր:
    «Մենք ենք տերը մեր երկրի»
    «Մենք ենք տերը մեր երկրի»
    «Մենք ենք տերը մեր երկրի»

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031