«Լրջագույն հարցերի մասին սիրողական մակարդակում են խոսում, ելույթների առանցքն այն է, թե Ադրբեջանն այս զենքն ունի, այն ունի: Ախր կա ժամանակակից պատերազմների իրականացման տեսություն»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Իսկ ԱԺ նիստում, հիշեցնենք, որ քննարկվում է ՀՀ սպառազինման համար ռուսական վարկային համաձայնագիրը:
Արտաշես Գեղամյանը հիշեցրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների պատասխանը կլինի անհամաչափ: Բացարձակ պատերազմական գործողությունների իրականացման այլ մեխանիզմներ կան: Առհավատչյան՝ իսլամական պետությունը, որ ամբողջ Մերձավոր Արեւելքը տեռորի է ենթարկում, մի հսկայական պետություն, ինչպիսին է ԱՄՆ-ն, չի կարողանում օդուժով պայքարել: Նա հորդորեց ողջունել այս վարկային պայմանագիրը եւ գործընկերներին կոչ արեց հուշել ազերիներին, որ զուր են իրենց պրոպագանդիստական ճիգերը, որ հակահարվածը շատ ավելի խորը կլինի եւ դաժան:
Ըստ Գեղամյանի, ՌԴ-ն այս պայմանագրով ուղերձ է հղում Ադրբեջանին, որ «հանկարծ մտքներովդ չանցնի, թե ժամանակակից զինտեխնիկա եք գնել, դա չի նշանակում, որ մեր ռազմավարական դաշնակիցը չի կարողանա դրա առաջն առնել: Իհարկե, կկարողանա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ