Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. Պառակտումը նոր երեւույթ չէ (Տեսանյութ) 

Հուլիս 02,2015 14:03

Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ պառակտումը պետք չէ նախաձեռնության անդամներին, որ իրենց պատճառով է այդ արատավոր երեւույթը տեղ գտել

«Այն պառակտումը, ինչը որ տեղի ունեցավ բավականին պարզ էր»,- հուլիսի 2-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության՝ Բաղրամյան պողոտայից գնալուն, ասաց 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Նա նկատեց, որ ուշադրությունը եւ լարումը կենտրոնացել է մարդկանց շուրջ, որոնք այդ իրավիճակում չեն եղել, եւ վաղ, թե ուշ նրանք պետք է տարաձայնություններ ունենային: Նա ընդգծեց, որ պատմության ընթացքում բազմիցս նման պառակտումներ եղել են. «Ուշադրությունը տվյալ անձանց շուրջ, նրանց ոչ մեծ փորձն, այնուամենայնիվ հանգեցնում է այդպիսի տարբեր որոշումների: Միեւնույն ժամանակ՝ բոլոր կողմերից ուժերի ազդեցությունը, որոնք փորձում են հարթակ դուրս գալ: Այս ամենը եւ տվյալ անձանց կողմնորոշումը, որը միանշանակ չի կարող լինել, որովհետեւ նրանք միակարծիք մարդիկ չեն, գաղափարակիցներ չեն, եւ եկել հասել են այդտեղ, եւ նրանց միջեւ, ասենք՝ տատանումներ չեն կարող տեղի ունենալ»:

Վարդան Խաչատրյանը ընդգծեց, որ պառակտումը նորույթ եւ արատավոր երեւույթ չէ, եւ պետք չէ նախաձեռնության անդամներին, որ իրենց պատճառով է այդ արատավոր երեւույթը տեղ գտել. «Այսպիսինն է երիտասարդական շարժման առանձնահատկությունը»:

Նա հավելեց, որ շարժման արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիական հասարակությունը հնարավոր է զարգանա եւ հնարավոր է, որ հասնի այն մակարդակին, որ իշխանությունը քաղաքացիական հասարակության վերահսկողության տակ գտնվի. «Այս ամենը մենք տեսանք, որ այպիսի ներուժ, ի զարմանս շատերի եւ մի քիչ էլ ի զարմանս ինձ, կա: Եվ շնորհակալ ենք բոլոր նրանցից, ովքեր կարողացան դա ցույց տալ, որովհետեւ մենք արդեն հետ ենք աճել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031