Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեկորույս ծնողները՝ Բաղրամյան պողոտայում. «Գնամ գույնզգույն շոր հագնեմ գամ, որ թողնե՞ք, անցնեմ» (Տեսանյութ) 

Հուլիս 02,2015 13:36

Այս պահին Բաղրամյան պողոտայում են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները: Կանգնած են դեպի ԱԺ եւ նախագահական տանող հատվածում, որտեղ ոստիկանությունը պատնեշ է կանգնեցրել: Նրանց թույլ չեն տալիս այդ հատվածով անցնել, ասում են՝ շրջանցեք այլ ճանապարհով գնացեք:

Սակայն ծնողները նկատեցին, որ այդ հատվածով այլ քաղաքացիներ անցնում են:

Ծնողներից մեկն ասաց. «Գնամ, գույնզգույն շոր հագնեմ, գամ, որ թողնե՞ք, անցնեմ: Սեւ ենք հագել, դրա համար չեն թողնում»:

Հետո նրանք ոստիկաններին հիշեցրին, որ նախորդ շաբաթ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստացել էր, որ այս շաբաթ անձամբ ինքը կուղեկցի իրենց դեպի նախագահական եւ ԱԺ շենք, որ դիմումների պատասխանները ստանան: Ոստիկանները պատճառաբանեցին, որ այժմ Վալերի Օսիպյանն այստեղ չէ, դրա համար չեն կարող թույլ տալ:

Ոստիկանությունը դիմեց ծնողներին, ճշտեց դիմումների ժամկետը, որ զանգեն դիմումների պատասխանների մասին տեղեկություն ստանան: Դեռ պատասխանը չեն ստացել:

Այս պահին նաեւ Բաղրամյանում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, նրանք զրուցում են ծնողների եւ ոստիկանների հետ՝ պարզելու, թե ինչու նրանց չեն թողնում գնալ նախագահական այդ ճանապարհով:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031