Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոստանջյան. «Դուք գնացել եք նորից ձեզ ստորացրել եք, ե՞րբ եք ՌԴ-ի հետ հաշիվները ճշտելու»  (Տեսանյութ)

Հուլիս 02,2015 13:19

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչեւ 200 մլն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանք մեր երկիր մատակարարելու համար:

ՊՆ փոխնախարար Արա Նազարյանի՝ համաձայնագրի մասին զեկուցումից հետո «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց. «Նշեցիք, որ մեր ռազմավարական դաշնակիցն է տրամադրում այս վարկը եւ հավասարակշռությունը պահպանելու համար մեզ անհրաժեշտ է այս զինատեսակը: Մինչդեռ ՌԴ-ն այսպիսի զինատեսակով զինել է Ադրբեջանին, հիմա էլ մեզ վարկ է տրամադրում՝ մեր արտաքին պարտքն է ավելացնում: Հիմա սա իրո՞ք ռազմավարական դաշնակցի գործընկերական հարաբերություններ են, որ մեր հակառակորդին անընդհատ զինում է, հետո էլ մեզ ստիպում է, որ իրենից պարտք վերցնենք եւ հավասարակշռությունը պահենք: Դուք գնացել եք հիմա վարկ եք բերել, որը բացարձակ խրախուսելի չէ: Ընդհակառակը, սա խոսում է այն մասին, որ դուք գնացել եք նորից ձեզ ստորացրել եք եւ հիմա եկել եք մեզ հրամցնում եք մի փաստաթուղթ, որը ստորացուցիչ պայմաններում ՀՀ-ին դնում է ահավոր վատ վիճակի մեջ: Ե՞րբ են այս հարաբերությունները վերանայվելու եւ վերջիվերջո ՀՀ-ի անունից ե՞րբ եք ոչ թե ստորադասի, այլ հաշիվները ճշտելու հայտ ներկայացնելու»:

Արա Նազարյանը պատասխանեց. «Դուք վիրավորում եք, հետո ուզում եք ինչ-որ հարցի պատասխանեմ: Անհասկանալի է ինձ ձեր դիրքորոշումը: Ասում եք       ստորանում եք, չգիտեմ դուք խորությամբ պատկերացնո՞ւմ եք անվտանգության միջավայրը, ռեա՞լ եք պատկերացնում ուժերի հարաբերակցությունը եւ այն սպառնալիքները, որոնք առկա են: Եթե ուսումնասիրեիք, նման տոնով չէիք դիմի մեզ»:

Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց, որ շատ լավ է պատկերացնում այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի հանրապետությունում. «ՀՀ կառավարությանը իր սխալ վարած քաղաքականության հետեւանքով ամբողջ մեր պաշտպանական եւ կարեւոր նշանակության ձեռնարկությունները զիջել է ՌԴ-ին: Եվ հիմա գնացել եք վարկ եք վերցնում, ասում եք, թե պաշտպանությունից ելնելո՞վ եք վերցնում: Ուղղակի սա ստորացուցիչ պայմաններում նոր մի պայմանագիր է, որը բացարձակ կապ չունի մեր սպառազինման հետ: Եթե նույն զենքը վաճառում է Ադրբեջանին, դուք ձեն չեք հանում, այդ մասին բողոք չեք ներկայացնում մյուս կողմից նույն զենքը ստիպված ենք մենք գնել վարկային միջոցների շնորհիվ, որը ավելացնում է մեր արտաքին պարտքը»:

Ըստ Արա Նազարյանի Փոստանջյանը չունի այն պատասխանատվությունը, ինչն ունի ՀՀ ԶՈՒ-ն, դրա համար էլ այդպես խոսում է: Նա ընդգծեց, որ ըստ Սահմանադրության, ԶՈՒ-ն քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն. «Դուք անգամ այդ չեզոքության միջավայրն եք ուզում բերել քաղաքական դաշտ: Սա ճիշտ չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031