Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծություն. «Հայաստանի իշխանությունները հաշվի են առնում Մայդանի փորձը»

Հուլիս 02,2015 13:07

«Stratfor» վերլուծական կենտրոնն երեւանյան ցույցերին կատարած անդրադարձում նշել է, որ հունիսի 23-ին բողոքի ակցիաները ցրելուց հետո կառավարությունը բավականին զսպվածություն է ցուցաբերում. «Այդ մարտավարության փոփոխությունը կարող է նոր լիցք հաղորդել բողոքի ակցիաներին եւ սրել իրադրությունը»:

Ըստ վերլուծության՝ Հայաստանի իշխանությունների այսպիսի քաղաքականության հիմնական պատճառներից մեկը Ուկրաինայի Մայդանն է. «Պաշտոնական Երեւանը հաշվի է առնում Մայդանի փորձը: Չի բացառվում, որ կամ հաշտության եզրեր որոնի, կամ էլ սպասողական դիրքորոշում որդեգրի»:

Ի տարբերություն Ուկրաինայի Մայդանի՝ Երեւանում մեծ պետությունների աշխարհաքաղաքական բախման գործոնը գրեթե զրոյական է. «Քանի որ ՀԷՑ սեփականատերը ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունն է, ոմանք որպես այս բողոքի ակցիաների հիմնական թիրախ դիտարկում են Մոսկվայի ազդեցությունը: Ցուցարարները, սակայն, պնդում են, որ իրենց ուշադրությունը կենտրոնացած է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, այլ ոչ թե ռազմավարական խնդիրների վրա: Եթե բողոքի ակցիաների ընթացքում սկսեն Ռուսաստանի ազդեցության գոտին լքելու կոչեր հնչել, դրանք հազիվ թե լայն աջակցության արժանանան»:

Վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանում Մայդան չի կարող լինել նաեւ այն պատճառով, որ Ուկրաինան այդ վիճակի մեջ հայտնվեց, որովհետեւ Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը. «Հայաստանի ղեկավարի կայացրած նույնատիպ որոշումը հանրային շատ ավելի թույլ բողոքի արժանացավ»:

Մայդանից հետ, ըստ «Starfor»-ի, Մոսկվան ավելի զգայուն է դարձել իրադրության ցանկացած սրման հանդեպ: «Հենց նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար էր, որ Մոսկվան Հայաստանի հետ մերձենալուն ուղղված մի շարք շուտափույթ քայլեր ձեռնարկեց: Օրինակ` Հայաստանին 200 միլիոն դոլար տրամադրվեց` ռուսական զենք ձեռք բերելու համար, ինչպես նաեւ Հայաստանին հնարավորություն տրվեց քննել այն ռուսաստանցի զինծառայողի գործը, որին մեղադրում են հայկական ընտանիքի սպանության մեջ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031