Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը կասկածում է՝ սպառազինման համար ռուսական վարկից են փոխհատուցելու հոսանքի սակագնի դիմաց (Տեսանյութ)

Հուլիս 02,2015 12:58

Կառավարության առաջարկով այսօր ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրվել, որտեղ քննարկվում է Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է հունիսի 26-ին Երեւանում:

Այդ համաձայնագրով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչեւ  200 մլն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանք մեր երկիր մատակարարելու համար:

Արա Նազարյան

Արա Նազարյան

ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը վստահեցրեց, որ վարկի նպատակը ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համար է՝ ՀՀ զինված ուժերի սպառազինման ապահովման համար:

Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2015-2017-ի ընթացքում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կասկածներ ուներ, որ այս վարկն իշխանություններն ուզում են օգտագործել էլեկտրաէներգիայի բարձրացված  սակագնի փոխհատուցման համար: Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքը, ըստ որի կառավարությունը իր վրա կվերցնի ամբողջ բեռը, գումարներ կգտնենք անվտանգության համար նախատեսված միջոցներից. «Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 26-ին, հենց այն պահին, երբ բողոքի ցույցերը գագաթնակետին էին հասել: Արդյոք հնարավորություն տալի՞ս են վարկի պայմանները ՀՀ-ին օգտագործել այս վարկից որեւէ միջոց՝ այդ ծրագրերի համար»:

Փոխնախարարը պատասխանեց. «Որեւիցե ցենտ կամ որեւիցե լումա չի կարող ուղղվել այդ նպատակի համար: Միայն  կարող է ձեռք բերվել ռազմական նշանակության արտադրանք: Ոչ միայն այս վարկից, այլեւ ՊՆ-ի բյուջեով նախատեսված որեւէ լումա չի կարող օգտագործվել այն նպատակի համար, որը դուք նշեցիք»:

Լեւն Զուրաբյանն ասաց, որ համոզված չենք կարող լինել, քանի որ չենք վստահում այս իշխանության «ազնիվ խոսքին»:

Նա ասաց, որ հանրային վերահսկողություն կա՞ այդ վարկին: Փոխնախարարն էլ պատասխանեց՝ չեք հավատում, դա ձեր գործն է, հարց տվեցիք ես անկեղծ պատասխանեցի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031