Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայի ցույցերը կշարունակվեն մինչև օգոստոսի մե՞կը

Հուլիս 02,2015 12:56

«Սերժ Սարգսյանի առաջարկը իրավաչափ չէ, և դա է պատճառը, որ բանավոր այդ խոսքը չի դարձել իրավական ակտ»,-այսօր «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց անկախ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը:

Նա պնդեց, թե կառավարությունը չի կարող սուբսիդավորել մասնավոր ընկերության, որը տիրապետում է մենաշնորհային լիցենզիա և բնականաբար Սերժ Սարգսյանի այդ պայմանը, որ եթե աուդիտի արդյունքում պարզվի, որ սխալ կառավարման արդյունք է, ապա սակագնի վերանայում կլինի, դրանք սոսկ խոսքեր են, որոնք իրավական դաշտում իրականացվել չեն կարող: Անդրիաս Ղուկասյանը վստահեցրեց. «Չկան իրավական հիմքեր սուբսիդիան հետ պահանջելու և որևէ մեկին պատժելու համար»:

Անդրիաս Ղուկասյանն ամփոփեց. «Մենք ունենք իրավաչափ պահանջ, որն արտահայտում է ողջ հայ ժողովրդի կամքը, առաջ քաշած ցուցարարներից և ունենք ոչ իրավաչափ բանավոր առաջարկ Սերժ Սարգսյանի կողմից, որը ի վիճակի չէ որպես իրավական ակտ ձևակերպել»:

Դառնալով ոստիկանության հորդորին ուղղված ցուցարարներին, թե լքեք տարածքը, այլապես ուժ ենք կիրառելու, պարոն Ղուկասյանն ասաց. «Ցուցարարների տրամաբանական հավաքի օրը օգոստոսի 1-ն է, քանի որ այդ ժամանակ պետք է ուժի մեջ մտնի բողոքարկվող որոշումը»:

Դառնալով ոստիկանության հորդորին, թե բանակցեն այլ վայրի մասին, պարոն Ղուկասյանն ասաց. «Երկու դեպքում էր ոստիկանությունը դուրս է եկել իր լիազորություններից: Իրենց չի վերաբերում վայրի հետ կապված հարցը: Առկա չէ փաստացի հիմք ֆիզիկական ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ»:

Aravot.am-ի հարցին՝ փաստորեն մինչև օգոստոսի 1-ը ցույցերը կշարունակվե՞ն, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Իրավական առումով մինչև օգոստոսի 1-ը ՀՀ քաղաքացիները որևէ այլ միջոց չունեն բողոքարկելու: Ուստի օգոստոսի 1-ն է այն ողջամիտ ժամկետը մինչև երբ կարող է շարունակվել այդ ցույցը»:

Մեր այն դիտարկմանը, մի կողմից ոստիկանությունը սպառնում է, թե ուժ կկիրառի, մյուս կողմից՝ ջրցան մեքենան դուրս է բերում Բաղրամյան պողոտայից, պարոն Ղուկասյանն ասաց. «Ջրցան մեքենա, փշալարեր պահել. դրանք ոստիկանության ստեղծագործական մոտեցումներն էին: Ոստիկանության զրահամեքենաներն ու ջրցանը ի սկզբանե անիմաստ էին Բաղրամյան պողոտայում: Միակ եղանակը ցույցը դադարեցնելու, չեղյալ հայտարարելն է հանձնաժողովի՝ սակագնի բարձրացման որոշումը»:

Մեր հարցին՝ դատապարտո՞ւմ եք «Ոչ, թալանին» նախաձեռնության որոշմանը գնալ դեպի Ազատության հրապարակ, պարոն Ղուկասյանն արձագանքեց. «Չեմ դատապարտում իրենց քայլը, քանի որ գտնում եմ, որ մենք բոլորս պետք է ենթարկվենք Սահմանադրությանը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքը ազատ արտահայտելու: Հանրահավաքը ոստիկանական կառույց չէ, թեպետ համակարգողները կառավարումը վերցնում են իրենց պատասխանատվության տակ, բայց իրենք էլ են քաղաքացիներ, որ կարող են իրենց կարծիքն ունենալ»:

Սակայն պարոն Ղուկասյանը առանձնապես դրական չարտահայտվեց այդ որոշմանը, դա նա բնութագրեց որպես «Ոստիկանությունից վախեցանք, փախանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031