Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունն անորոշ վիճակում են, եւ շարժման ոչ քաղաքական բնույթն ուղղակիորեն կապ ունի դրա հետ: Բանն այն է, որ եթե ակցիան լիներ քաղաքական, ռեպրեսիան կունենար մոտիվացիա, որովհետեւ դա կդիտվեր իբրեւ համակարգի կայունությանը սպառնացող ուղղակի վտանգ։ Հայտնի է, որ ավտորիտար հակումներ ունեցող իշխանության համար համակարգի կայունությունը չափվում է քաղաքական ակտիվացումներ թույլ չտալու, ուժեղ այլընտրանքային քաղաքական ուժեր չլինելու հանգամանքներով։
Եվ քանի որ շարժումն ապաքաղաքական է, ստացվում է, որ իշխանությունը քաղաքացիական շարժումները ուժային մեթոդներով ճնշելու մոտիվացիա չունի։ Իսկ երբ քաղաքացիական շարժումներն են ուժեղանում, իշխանությունը չի կարողանում ադեկվատ արձագանքել, քանի որ բացի ռեպրեսիայից այլ արդյունավետ միջոցի ու մեթոդի չի տիրապետում։
Բացի այդ, բռնություններն անցանկալի են այլ պատճառներով եւս. մի կողմից դա կհարուցի միջազգային հանրության դժգոհությունը, իսկ դա ավելի ծանրակշիռ է, քան ոչ քաղաքական ակցիան ճնշելը, մյուս կողմից՝ կմեծացնի հանրային դժգոհությունը, որը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել առանց այն էլ դժվար տնտեսական պայմաններ ունեցող երկրի համար։ Ուրեմն, ռեժիմի համար հավասար մեծության արժեքներ չեն ապաքաղաքական անկայունության ճնշումը եւ դրա արդյունքում առաջ եկող արտաքին ու ներքին դժգոհությանները։ Ահա թե ինչու, իշխանությունը չի գնում ռեպրեսիաների՝ միեւնույն ժամանակ մատնվելով անորոշության։
Իսկ որ անորոշություն կա՝ վկայում են հենց ոստիկանների, պատկերավոր ասած, հոգեբանական անսթափությունն ու իրավական հախուռն գործողությունները: Իշխանության ներկայացուցիչները փորձում են ինչ-որ միջոցներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, սակայն ամեն անգամ ստացվում է՝ ինչպես միշտ։ Մի բան հստակ է, որ իշխանությունը չի գնա բռնաճնշումների այնքան ժամանակ, քանի դեռ բողոքի ակցիայի տակ չի տեսել ռեժիմի կայունությանը սպառնացող վտանգ:
Կարդացեք նաև
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում