Այսօր կառավարության նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիային, ասաց, որ իրենք որոշակի գնահատականներ ունեն եղելությունների, հատկապես հունիսի 23-ի մասին, որը ըստ Անդրեասյանի՝ ամենամտահոգիչ օրն է:
Կ. Անդրեասյանի խոսքերով՝ բոլոր մտահոգիչ միջադեպերը տեղի են ունեցել հենց հունիսի 23-ին, որոնց վերաբերյալ ՄԻՊ գրասենյակը իր դիրքորոշումը կհրապարակի առաջիկայում:
Լրագրողներից մեկի հարցին՝ ոստիկանությունը պարբերաբար սպառնում է, ասելով, որ կարող է ակցիան ցրել, բայց, այնուամենայնիվ, այդ քայլին չի դիմում, ինչի՞ արդյունք է դա, Անդրեասյանն ասաց. «Մենք ուրախ ենք, որ ոստիկանությունը հանդուրժողական է: Երեկ գիշերը, երբ պարբերաբար իմ տեղակալը, աշխատակիցները այնտեղ են լինում, բողոքները հիմնականում երկու խմբի են բաժանվում՝ կան սադրիչներ, որոնց գործողությունները կարող են ստվերել եւ ցուցարարների, եւ ոստիկանության այսքան համբերատար անցած ճանապարհը: Մեր հորդորն է, որպեսզի ոստիկանությունը հնարավորինս զգույշ եւ ուշադիր լինի այդ սադրիչների նկատմամբ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ