«Դե, ժողովուրդ են ամեն մարդ իրա գործն ա անում: Կարգին էլ գործ են անըմ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն`անդրադառնալով Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման տեմ տեղի ունեցած բողոքի ակցիաներին: Նա գտնում է, որ խաղաղ ցուցարարները կարող են մնալ Բաղրամյան պողոտայում`որքան ուզեն: Իրեն, համենայնդեպս, չեն խանգարում:
«Էս մեր երկիրն ա, մեր տունն ա: Եթե դուք մտածում եք, որ էս երկրում որեւիցէ մի մարդ ուզում ա, որ ինչ-որ մի գին թանկանա, ուրեմն սխալվում եք»,- Aravot.am-ի հարցին`կարծում եք շարժումն արդյունք տվե՞ց, իշխանությունները զիջումների գնացի՞ն, ասաց գեներալ պատգամավորը:
Մեր հաջորդ հարցին`ՀԵՑ-երում թալանով իրականացրած պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվե՞ն, նա ասաց. «Տո դրանց գլուխն էլ պտի ջարդեն: Որ բռնեն`պտի ջարդեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ