Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիան մարում է, հալվում, ինչպես էսկիմոն ամռան տապին. «Հայոց աշխարհ»

Հուլիս 02,2015 12:02

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվող «նստացույցի» հետ տեղի է ունենում այն, ինչը միանգամայն կանխատեսելի էր:

Ցերեկվա տապին մայթերին, ստվերոտ կամ համեմատաբար զով հատվածներում կարելի է տեսնել քաղաքացիների փոքրաթիվ խմբեր: Իսկ երեկոյան, երբ մասնակիցների քանակությունն ավելանում է, մարդիկ ավելի շատ ճեմում են, քան թե կոնկրետ նստացույց անում:

Ամեն դեպքում, բողոքի ակցիան անվանապես շարունակվում է: Իսկ բովանդակային առումով այն ուղղակի մարում է, հալվում, ինչպես էսկիմոն ամռան տապին:
Բաղրամյան պողոտայում շարունակվող ակցիայի հետ կապված միակ որոշակի բանը անորոշությունն է: Ճիշտ է, մի նոր նախաձեռնող խումբ է ձեւավորվել, անգամ «Ժառանգության» Դավիթ Սանասարյանն է ներգրավվել այդ գործընթացում, բայց, միեւնույն է, «ակցիան» մարում է: Առաջադրված ու անփոփոխ պահանջները մնում են՝ չեղյալ հայտարարել հոսանքի թանկացման ՀԾԿՀ որոշումը, գործող սակագինը վերանայել (նվազեցնել) եւ պատժել հունիսի 23-ին բռնություն գործադրած ոստիկաններին: Բայց շարժ չկա:

Մինչդեռ նման հանգած վիճակի փոխարեն կարելի էր եւ շատ ավելի կառուցողական ու ակտիվ իրավիճակ ունենալ, եթե իշխանությունների նախանշած կոնկրետ քայլերին նման անհասկանալի մերժողական վերաբերմունք չդրսեւորվեր:

Եվ այնուամենայնիվ, հատկապես հունիսի 23-27-ի միջակայքում դրսեւորված ընդհանուր բողոքը, հասարակության գրեթե բոլոր խավերի ակտիվությունը տվեցին իրենց արդյունքը: Կարծում ենք, արժե թեկուզ հպանցիկ հետադարձ հայացք նետել տեղի ունեցածին՝ փորձելով հասկանալ, թե ինչ կատարվեց:

Ի վերջո, սա սոցիալական ընդվզում է, որն իր բարձրակետին հասավ անցյալ շաբաթվա ընթացքում, հատկապես այն բանից հետո, երբ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը «ցրեց» Բաղրամյան պողոտայում նստացույց սկսած երիտասարդ ակտիվիստներին:

Մեր հասարակության մեջ ընդհանուր առմամբ եւ քաղաքացիների մեջ՝ առանձին վերցրած, բավական երկար ժամանակ ու անհամեմատ շատ դժգոհություններ են կուտակվել: Ամենատարբեր խնդիրների հետ կապված: «Կարմիր գծեր», «արագաչափեր» հատկապես տուգանքի չափերը, գնաճ, դրամի արժեզրկում, գործազրկություն, տնտեսական մրցակցությունը սաղմում ոչնչացնող օլիգարխիա, աշխատանք ունեցողների անխնա շահագործում ու ցածր վարձատրություն եւ այլն, եւ այսպես շարունակ, չհաշված զանազան պաշտոնյաների ու նրանց ազգուտակի արհամարհական վարքն ու անպատժելիությունը:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031