Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաղրամյանի» հակասական պատկերը. «Ժամանակ»

Հուլիս 02,2015 11:35

Բաղրամյան պողոտան վերածվել է Հայաստանի զարկերակի, ինչը, սակայն, ամենևին չի կարող ողջունելի լինել, չնայած առաջին հայացքից այն ուրախալի հանգամանքին, որ հասարակությունն, այնուամենայնիվ, շարունակում է պահել իր դիրքերը: Դիրքերն այստեղ ամենևին ֆիզիկական իմաստ չէ, որ ունեն: Հասարակությունը Բաղրամյան պողոտայում արձանագրում է իր սուբյեկտությունը: Սրան զուգահեռ, սակայն, պետք է խոստովանել, որ այդ սուբյեկտությունը բավական թույլ է և չափազանց թույլ է հատկապես այն մարտահրավերների ֆոնին, որոնց առաջ կանգնած է Հայաստանը: Այսինքն՝ Բաղրամյան պողոտան մի կողմից ցույց է տալիս, որ Հայաստանի զարկերակը կա, Հայաստանն անկենդան չէ, մյուս կողմից՝ այդ զարկերակն անբավարար է Հայաստանի դիմադրունակության համար: Իսկ դիմադրունակություն պահանջվում է ոչ թե վաղը, այլ հենց այսօր, ամեն վայրկյան:

Այս տեսանկյունից առկա պատկերն իսկապես հակասական է: Միաժամանակ այն օբյեկտիվ է: Հայաստանում ինստիտուցիոնալ վակուում է բոլոր իմաստներով: Չեն գործում պետական ինստիտուտները, նկատի ունենք հանրային շահի տեսանկյունից գործունեությունը, և չեն գործում նաև քաղաքական-հասարակական ինստիտուտները, համենայնդեպս՝ անհրաժեշտ արդյունավետությամբ: Նման պայմաններում բնական է, որ զարկերակը ուժեղ լինել չէր կարող, և դրա գոյությունն արդեն իսկ մեծ բան է: Այդ իրավիճակում հանրությունը փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքն ու կազմակերպել ինչ-որ բան: Ի՞նչ, առայժմ կարծեք թե որոշակի չէ, և երկու օր է Բաղրամյան պողոտայում ընթանում են քննարկումներ այդ ինչի շուրջ:

Ակնհայտ է մի բան՝ կարիք կա պահանջների վերաձևակերպման, որ կային մինչև հունիսի 27-ը: Ըստ որում՝ վերաձևակերպման կարիքն առաջացել է ոչ թե դրանց կատարված լինելու պատճառով,- կատարված-չկատարված դիլեման ժամանակավրեպ է,- այլ որովհետև ակնհայտ է այդ պահանջների հանդեպ հասարակական լայն հետաքրքրության բացակայությունը: Թե որոնք են պատճառները այդ հետաքրքրության նվազման, այլ հարց է, սակայն փաստ է, որ հետաքրքրությունը նվազել է: Հետևաբար՝ պետք է պահանջների վերաձևակերպում: Բոլորովին կարևոր չէ, որպեսզի հոծ զանգվածներ հավաքվեն Բաղրամյանում: Կարևոր է, որպեսզի Բաղրամյանում տեղի ունեցողը հասկանալի լինի դրանից դուրս գտնվողների համար: Ուժը քանակի մեջ չէ, այլ խնդրի ընկալման: Որքան լայն շրջանակով ընկալվի խնդիրը, այնքան ուժեղ է լինելու այն տարածքը, որտեղ խնդիրը կդրվի իշխանության առաջ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031