Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտանի վաճառքը պատճառ կդառնա սակագների 2 կամ 3 անգամ թանկացմանը. Kapital-rus

Հուլիս 02,2015 11:51

Թեեւ շատերը ռուսական կազմակերպությունները եւ նրանց «դուստրերին» համարում են Ռուսաստանի քաղաքականության ուղիղ դիրիժորներ, իրականում այս կազմակերպությունների գործունեությունը կապված չէ պետության հետաքրքրությունների հետ: Այս մասին, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ այս օրերին Երեւանում տեղի ունեցող ցույցերին, գրել է «Kapital-rus»-ը:

Ըստ կայքի՝ մի շարք փորձագետներ չեն բացառում, որ Երեւանի ցույցերը կարող են օգտագործվել Հայաստանի իշխանությունների կողմից ՀԷՑ-ի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի «Ինտեռ ՌԱՕ»-ին հեռացնեն երկրի էներգետիկ շուկայից: Բաշխիչ ցանցերի սեփականատիրոջ փոփոխման մասին խոսվում է արդեն մի քանի ամիս: Վերջին տեղեկություններով՝ ՀԷՑ-ը ձեռք բերելու մեջ հետաքրքրված են ամերիկական եւ եվրոպական ընկերությունները:

«Kapital-rus»-ի կարծիքով՝ տարածելով այն միտքը, որ սակագների բարձրացման մեջ մեղավոր է Ռուսաստանը, Հայաստանի ԶԼՄ-ները շրջանցում են Որոտանի կասկադի վաճառքը ամերիկյան կազմակերպությանը, ինչը պատճառ կդառնա սակագների 2 կամ 3 անգամ թանկացմանը: Այս գործարքը Հայաստանի հետաքրքրություններից դուրս է, սակայն երկրի իշխանություններին փող է պետք:

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ «Հայաստանի այսօրվա դժվարությունների մեղավորները այդ երկրի իշխանություններն են: Հայաստանի բոլոր խնդիրները պաշտոնական Երեւանի ոչ համարժեք քաղաքականության արդյունք են: Այդ երկրի տնտեսական համակարգը չի ինքնավերարտադրվում, այլ գոյատեւում է միայն գրանտների միջոցով, արտաքին վարկերով եւ սփյուռքի տրանսֆերտներով»:

Տնտեսական գիտությունների դոկտոր Վալենտին Կատասոնովն էլ կարծում է, որ սակագների խնդիրները կարող են լուծվել էներգետիկ ընկերության ազգայնացմամբ: «Էներգետիկան, ինչպես նաեւ այլ ենթակառուցվածքներ, մեծ շահութաբերություն չունեն եւ, ըստ էության, գտնվում են պետական հատվածում եւ հենց պետությունն է պատասխանատու նրա զարգացման համար: Այդ պատճառով նման կառույցների սեփականաշնորհումը անհատների կողմից սխալ է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031