Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պետք չէ աուդիտ, որը կպատասխանի միայն այս երկու հարցին. «168 ժամ»

Հուլիս 02,2015 11:50

Հունիսի 27-ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով ՀԷՑ-ի աուդիտի մասին՝ ասաց. «Առաջարկում եմ՝ ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին՝

* ինչքանո՞վ էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և * սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»։ .

Եթե աուդիտորի առջև դրվելու են միայն այս երկու հարցերը, ապա համոզված եղեք, որ ոչինչ չի պարզվի։ Առավել ևս, որ Ս. Սարգսյանն արդեն անուղղակիորեն ուղղորդում է՝ նշելով. «ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է»։

Մեզ պետք չէ աուդիտ, որը կպատասխանի միայն այս երկու հարցին։ Ամենայն հավանականությամբ, անկախ աուդիտորական եզրակացությունը կհաստատի, որ սնանկացման եզրին կանգնած ՀԷՑ-ի փրկությունը սակագնի բարձրացումն է։ Սակայն շատ ավելի կարևոր հարց է՝ ինչի՞ պատճառով է ՀԷՑ-ը կանգնել նման խնդիրների առաջ։ Արդյո՞ք նշված պատճառներից բացի (էներգամատակարարման սխեմայի խախտում, փոխարժեք և այլն), այլ պատճառներ չկան։

Մեզ պետք է աուդիտ, որը, նախագահի նշած 2 հարցերից բացի, կպատասխանի նաև հետևյալ հարցերին՝

1. Որքանո՞վ է արդյունավետ եղել ՀԷՑ-ի մենեջմենթը։

2. Ինչի՞ պատճառով է մոնոպոլիստ ընկերությունը հայտնվել սնանկության շեմին։

3. Եղե՞լ են արդյոք ֆինանսական խարդախություններ, և ի՞նչ դեր են դրանք ունեցել այս ամենի մեջ։

Այսինքն՝ մեզ պետք է շատ խորը ու լայնածավալ ուսումնասիրություն։ Ոչ միայն մեզ, այլև ՀԷՑ-ի ներկա ու, ինչո՞ւ ոչ, ապագա հնարավոր սեփականատերերին։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031