Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն». Հովիկ Աբրահամյան

Հուլիս 02,2015 11:44

Այսօր մինչ կառավարության նիստը սկսելը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ օրերս Հայաստանում տեղի ունեցած տնտեսական համաժողովին, նշեց, որ համաժողովին մասնակցում էին գործարար աշխարհի, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, քննարկվել են երկրի տնտեսական հարցերը՝ երկարաժամկետ ռազմավարությունն ու կարճաժամկետ քայլերը:

«Համաժողովում հնչեցին թե զգացմունքային, թե առողջ քննադատություն, թե կոնկրետ առաջարկություններ»,- ասաց վարչապետը և կրկնեց համաժողովում հնչեցրած իր ուղերձը՝ մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար, ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն:

«Հայաստանը կարիք ունի շահագրգիռ և առողջ ուժերի ջանքերի ու աշխատանքի: Համաժողովը ցույց տվեց, որ քննարկումների կարիք կա, արժե որ քննարկումներն այժմ անել այլ ֆորմատով` կարճ, ավելի ուղղորդված»,- ասաց Հ. Աբրահամյանը, հանձնարարելով նախարարությունների փորձագիտական ընդգրկմամբ անցկացնել կարճ քննարկումներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031