Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են ընդունել հանցագործությունների մասին հաղորդումը և բացահայտել դրանք

Հուլիս 02,2015 11:39

Քաղաքացի Սամվել Թ.-ն ՀՀ          հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից շահագործվող ավտոմեքենայից անհայտ անձը գաղտնի հափշտակել է մարտկոցը, սակայն դեպքից հետո ինքը գնել է նորը, որը կրկին անհայտ անձի կողմից հափշտակվել է: Երկու գողության դեպքերի մասին հայտնել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներին, սակայն վերջիններս հրաժարվել են ընդունել հանցագործության մասին հաղորդում, դրան տալ օրինական ընթացք և միջոցներ ձեռնարկել հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031