Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցը ցրելուց առաջ այն պետք է լրջորեն վարկաբեկել. «Հայկական ժամանակ»

Հուլիս 02,2015 11:32

Մինչ ամեն ինչ խաղաղ էր, Բաղրամյան պողոտայում առավելագույնը հազար մարդ կար, իսկ երբ ոստիկանական հրեշտակների եւ կարմիրբերետավորների շարքերը առաջ եկան, հինգ-տասը րոպեում պողոտայում ներկա քաղաքացիների թիվը եռապատկվեց։ Սա շատ հստակ ազդակ էր, որ ցույցը ցրելը կարող է լրջագույն հակադարձ էֆեկտ ունենալ։

Ինտերնետային երեք-չորս կայքեր ուղիղ եթերում շուրջօրյա հեռարձակում են Բաղրամյան պողոտայի դեպքերը, եւ բազմաթիվ տներում հեռարձակումը միացված է համակարգիչների վրա՝ թույլ ձայնով։ Ու երբ Բաղրամյանում աղմուկ է բարձրանում, ով մոտիկ է՝ գալիս է դեպքի վայր, ով հեռու է՝ զանգում է ուրիշներին եւ տեղեկատվությունը կայծակնային արագությամբ տարածվում է։

Այս իմաստով՝ իշխանությունները կարծես թե հասկացել են, որ ցույցը ցրելուց առաջ այն պետք է լրջորեն վարկաբեկել։ Եվ ահա վերջին օրերին Բաղրամյան պողոտայում որպես ցուցարար ներկայանում են կասկածելի դեմքեր, հարբեցողներ, ովքեր վիճաբանություններ են սարքում, ոմանք ռաբիզ երաժշտություն են միացնում՝ «Դոլյա վառավսկայա», եւ այլն։

Երեկ էլ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե իբր ցույցի մասնակիցները հենց պողոտայում սեքսով են զբաղվում։

Սրանք քայլեր են, որոնց նպատակը մեկն է. հնարավորինս վարկաբեկել, էժանացնել, հանրության աչքից գցել քաղաքացիական շարժումը։

Այս իմաստով, իհարկե, ամենակարեւոր քայլը պառակտումն էր «օպերայականների» եւ «բաղրամյանականների»։ Կարելի է պատկերացնել, թե շարժման երիտասարդ ու անփորձ առաջնորդներին ընկճելու, ահաբեկելու ինչ միջոցներ են ձեռնարկել իշխանությունները:

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031