Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժման մարտավարությունն ու հետագա քայլերը դեռ քննարկման փուլում են. «Հայկական ժամանակ»

Հուլիս 02,2015 11:19

Նոր ձեւավորված նախաձեռնող խմբի անդամներից Հմայակ Մկրտչյանը երեկ ասաց. «Նախաձեռնող խմբի նպատակն է՝ կատարել կոնկրետ քայլեր, որպեսզի մեր առաջ քաշած պահանջները շուտափույթ կերպով կատարվեն, ցույցն ընթանա բնականոն հունով»։

Դիտարկմանը, որ նախաձեռնող խմբում կան քաղաքական կուսակցությունների անդամներ, այնինչ անընդհատ շեշտվում է այդ պայքարի՝ ապաքաղաքական լինելու մասին, Մկրտչյանն արձագանքեց. «Քաղաքացիները կարող են լինել կուսակցական եւ անկուսակցական։ Եթե քաղաքացիներն այստեղ են եկել մեր առաջադրած երեք պահանջները առաջ քաշելու պահանջով, ուրեմն այլեւս կապ չունի՝ ինչ կուսակցության է պատկանում, նա այստեղ է որպես ՀՀ քաղաքացի»։

Անդրադառնալով հարցին, որ նախկին համակարգողներից ոչ ոք չկա նոր նախաձեռնող խմբի կազմում, Մկրտչյանն ասաց, որ որեւիցե սահմանափակում չկա ու այն անձինք, որոնք ցանկություն կհայտնեն միանալու նախաձեռնող խմբին, կմիանան, «էն մարդիկ, որոնք շարժվում են այս ընդհանուր պահանջներով ու կօգնեն մեզ ավելի համակարգված աշխատել, խնդրեմ, կարող են ընդգրկվել»,- ասաց Հմայակ Մկրտչյանը։ Անդրադառնալով իրենց հետագա քայլերին՝ նա ասաց, որ դեռեւս հստակ որոշումներ չունեն, շարժման մարտավարությունն ու հետագա քայլերը դեռ քննարկման փուլում են. «Օպերա չենք գնալու հաստատ, ցույցը էնտեղ չի շարունակվելու։ Բաղրամյանից ու Բաղրամյանի բարիկադներից մի քայլ էլ չենք հեռանալու հաստատ, պայքարը շարունակելու ենք էստեղ»,- հայտարարեց Մկրտչյանը։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031