Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը գնալով ավելի է աղքատանում. «Ժողովուրդ»

Հուլիս 02,2015 10:50

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է այս տարվա առաջին հինգ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները։ Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 488 միլիոն 682 հազար 100 դոլար՝ անցած տարվա 576 միլիոն 267 հազար դոլարի դիմաց, անկումը կազմել է 87 միլիոն 584 հազար 900 դոլար, կամ նույնն է, թե 15,2 տոկոս։ Նշենք, որ արտահանման անկումը հիմնականում պայմանավորված է դեպի Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ կրճատմամբ։ Մասնավորապես, եթե անցած տարի Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 106 միլիոն 869 հազար 800 դոլարի ապրանք, ապա այս տարի այդ թիվը կազմում է 3 միլիոն 593 հազար 900 միլիոն։

Նշենք, որ ներմուծումը եւս նվազել է 38 տոկոսով։ Անցած տարվա հինգ ամիսներին Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 725 միլիոն 292 հազար 500 դոլարի ապրանք, իսկ այս տարի՝ 1 միլիարդ 70 միլիոն 180 հազար 700 դոլարի։ Ներմուծման ծավալների անկման շնորհիվ արտաքին առեւտրի բացասական մնացորդն անցած տարվա համեմատ կիսով չափ նվազել է։

Այս հանգամանքը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի բնակչության գնողունակության կտրուկ անկման մասին։ Այն փաստը, որ ներմուծման անկումը անհամեմատ ավելի մեծ է, քան արտահանման եւ տրանսֆերտների արդյունքում Հայաստան եկող գումարների ընդհանուր չափը, պայմանավորված է այն հանգամանքով, որ արտերկրից եկող գումարների մի մասն էլ սովորաբար գալիս է կանխիկի տեսքով, այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները գումարներն իրենց հետ են բերում կամ հարազատներից մեկի հետ ուղարկում։ Այս գումարները սովորաբար պաշտոնական վիճակագրությունում չեն արձանագրվում։ Բայց կասկածից վեր է, որ դրանք եւս կտրուկ նվազել են, ինչի արդյունքում էլ ներմուծման ցուցանիշներն անկում են գրանցում։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031