Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից հեռացրին ջրցան մեքենան: Դրան հաջորդեցին ցուցարարների ծափահարությունները: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ջրցանի հեռացնելու համա՞ր են ծափահարում: Ցուցարարները կատակեցին, թե ոչ, «Կոմանդոսի կոշիկների վրա են ծիծաղում»:
Հետո էլ հավելեցին. «Դա արդեն ջրցան չէր, դուշ էր. տակը լավ լողանում էինք»:
Հարցին ինչու հեռացրին ջրցան մեքենան, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ այսօր այդպես նպատակահարմար գտան ու մանրամասնեց. «Առհասարակ տարբեր օրերի առանձնահատկություններից ելնելով՝ չեն բացառվում ոստիկանական ուժերի տարբեր դասավորություններ»:
Ցույցը ցրելու մասին հարցին էլ նա հստակ չպատասխանեց, միայն ասաց, որ ոստիկանությունը կգործի օրենքի սահմաններում իրեն վերապահված լիազորություններով:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ