Դերասան Աշոտ Ադամյանին, որը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի առաջին իսկ օրերից ներկա էր ցույցերին, խնդրեցինք գնահատել շարժման ընթացքը՝ մեկնարկից մինչեւ հիմա, երբ որոշակի փոփոխություններ գրանցվեցին։
Դերասանը նշեց, որ ամենակարեւորը, ինչն իրեն դուր է գալիս, այն է, որ երիտասարդության մեջ արժանապատվության ծիլեր են արթնանում, եւ դրանից հաճելի բան չի կարող լինել։ «Ինչքան արժանապատիվ ժողովուրդ, այնքան ավելի կարգին երկիր կունենանք։ Իսկ այս ամբողջ ընթացքում շատ տարբեր բաներ տեղի ունեցան՝ եւ պրոյեկտային իմաստով, եւ խառնակչական իմաստով, բայց երեկ ինձ համար շատ ուրախալի բան տեղի ունեցավ, ինքնակազմակերպման գաղափար հնչեց, եւ սա ինձ ուրախացնում է, որովհետեւ միտքը դեռ ոչ ոք չի համարել աղբ, միայն մտքով, մնացած ամեն ինչը խեղաթյուրումներ են»,- նշեց դերասանը։
Ինչ վերաբերում է «Ոչ թալանին» խմբի հայտարարությանը, որից հետո մի մասը գնաց Ազատության հրապարակ, մնացածները շարունակեցին պայքարը Բաղրամյան պողոտայում, ապա, ըստ դերասանի, թե պատասխանատվության հարց կար, թե տեխնոլոգիաների, թե վախի հարց, որովհետեւ այնտեղ միակերպ մտածող երիտասարդություն չկա, եւ հենց դրա համար է, որ ուրախացնող է երեկվա երիտասարդների ինքնակազմակերպումը, որովհետեւ բացառվեց որեւէ միջամտություն. «Իհարկե, անգրագետ կլինի այն մարդը, որ չմտածի, այսպես ասած, հակադիր կողմը՝ նրանք, ովքեր ջատագովն են, որ կեղեքվի ժողովուրդը, կօգտագործեն ցանկացած միջոց՝ խառնելու, խուլիգանական որակումներ տալու երիտասարդների եւ ընդհանրապես ժողովրդի շարժմանը»:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Անի ԳԵՎՈՐԳՅԱՆԻ