Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էին Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրանք պարզապես շրջեցին ու Բաղրամյան պողոտայով դեպի վերեւ գնացին: Նրանց շրջայցի ընթացքում պողոտայում գտնվող հազիվ երկու տասնյակի հասնող ցուցարարները փորձեցին կազմակերպվել, իրար գլխի հավաքվել ու վանկարկել`«Հա-յաս-տան»: Բայց բարձրաստիճան ոստիկաններն արդեն հեռացել էին:
Ցուցարարները շատ արագ անցան իրենց առօրյային:
Երբ հետաքրքրվեցինք`չե՞ն համարում, որ պայքարի այս ձեւն արդեն իրեն սպառեց ու մի տեսակ ծաղրուծանակի է վերածվում, մարտավարության փոփոխություն է պետք, նրանցից մեկն, որը չցանկացավ ներկայանալ`ասաց. «Դիմացը շաբաթ-կիրակի ա, եթե էս երկու օրն էլ դիմանանք, մարդիկ կգան»:
Կարդացեք նաև
Նա չհամաձայնեց այն դիտարկմանը, որ եթե անգամ հանգստյան օրերին մարդիկ իրենց միանան, միեւնույն է, երկուշաբթի օրվանից նույն խնդրի առջեւ են կանգնելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ