Ազգային ժողովի պատգամավոր, նորաստեղծ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն ընդամենը 1 օր է Բաղրամյան պողոտայում կենդանի պատնեշ կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ Դրանից հետո նրան այլեւս այնտեղ չեն տեսել։
Ուրիխանյանը դա բացատրում է նրանով, որ չի ցանկացել մասնակցել շոուներին։ Նա նախ նշեց, որ առաջին երկու օրը, երբ տեղի ունեցավ անհամաչափ ուժի կիրառում ցուցարարների նկատմամբ, ինքը հանդես է եկել հայտարարությամբ, այնուհետեւ նույն օրը, գրեթե ամբողջ գիշեր, գտնվել է ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Դրանից հետո իրենք իրենց կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ մշտապես սատարել են այն պահանջին, որը ներկայացվել է հանրության կողմից։
«Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, տեղի ունեցած իրադարձություններին, դրանց զարգացմանը եւ վերջին օրերին՝ երեկ, այսօր, միգուցե նաեւ դրանց հաջորդող օրերին տեղի ունեցող հանգուցալուծումներին, ապա դրանք իրենք խոսում են իրենց փոխարեն»,- ասաց նա՝ նշելով, որ այլ փակագծեր ու չակերտներ բացել չի ուզում՝ բացի մեկից. «Ինձ համար անթույլատրելի է եղել այդ բողոքի դրսեւորման շահարկումը քաղաքական նպատակներով, ես գիտակցաբար չեմ տվել հարցազրույցներ, չեմ սեթեւեթել տեսախցիկների առջեւ ո՛չ հիշյալ, ո՛չ էլ հաջորդող օրերին։ Ինձ համար ակնհայտ էր, որ մի շարք քաղաքական դեմքեր եւ ուժեր փորձում էին սեփական PR-ն ապահովել այդ ընթացքում»։
Եվ թեպետ անուններ չտվեց, բայց նկատեց, որ դրանց թվում կային նաեւ խորհրդարանական ուժեր։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում