Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսեանի պարտութիւնը. asbarez.com

Հուլիս 02,2015 10:18

Առաջին օրերին ձայնը դուրս չէր գալիս, գուցէ իր նստավայրի վարագոյրներից ծիկրակում էր, սպասում հրաշքի, թէ մարդիկ ակամայ են փողոցում, եւ իրենց պահանջն էլ ակամայ է, ուր որ է կը յոգնեն, կը հեռանան: Եւ եղաւ առաջին օրը: Նախագահի գիտակցութիւնը կայծակնային արագութեամբ «փայլատակեց»: Թափ չհաւաքած շարժումն օրօրոցի մէջ պիտի խեղդել: Մատնացոյց արուեց ջրցան մեքենաներին: Սակայն ջրի հուժկու շիթերը պարզապէս խայտառակ ձեւով ետ շպրտուեցին, որին ականատես եղաւ ողջ աշխարհը: Եւ Սերժ Սարգսեանը, ափիբերան մնալով, լուսացրեց իր երկրորդ գիշերը: Սակայն լուսացրե՞ց որ, դժուար է ասել՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ նա պետութեան՝ իրականութիւնը չտիրապետելու բացայայտ ախտանիշներով է տառապում: Ակտիւիստ երիտասարդներին իր մօտ հրաւիրելը եւս դրա վառ ապացոյցն է: Նախագահը մտածում էր՝ երեւի երիտասարդները երազում են իր «բարի» ձեռքը սեղմել եւ ի կատար ածել արդէն իր առաջադրած պահանջմունքները՝ «յանուն երկրի բարօրութեան, կայունութեան եւ առաջադիմութեան»: Եւ եղաւ երրորդ՝ մերժման օրը: Սերժ Սարգսեանը կիսանեղացած, կիսավրդովուած մեկնեց Բրիւսել՝ մասնակցելու Եւրոպական ժողովրդական կուսակցութեան գագաթնաժողովին:

Եւ մինչ նա ուշի ուշով ունկնդրում էր գագաթնաժողովի նախագահ Ժոզէֆ Դոլին, Եւրոպական յանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկին, Ժան Քլոդ Եունկերին եւ այլոց, Բաղրամեան պողոտայում իսկական զարթօնք էր՝ գնալով ընդարձակուող, զօրեղացող: Երիտասարդութիւնը, այս երկրի լոյսը, ցոյց է տալիս իր հրաշալի կարելիութիւնները՝ իմաստնութիւն, սէր, վճռականութիւն, կամք եւ էլի շատուշատ բաներ, որն իր ժողովրդին եւ պետութեանը սիրող իւրաքանչիւր նախագահի համար մեծագոյն պատիւ պիտի լինէր: Բայց Սերժ Սարգսեանն ընտրուած նախագահ չէ, այդ նոյն երիտասարդները նրան չեն ընտրել, այդ նոյն երիտասարդներն ապրում են գերազանցապէս այլ իրականութեան մէջ, իսկ նախագահը՝ այլ: Եւ եղաւ չորրորդ օրը, ապա՝ հինգերորդ: Եւ, ահա, վերադարձած նախագահն ի վերջոյ փորձում է ցուցարարներին ինչ որ խօսք յղել:

ԱՐԱՄ ՊԱՉԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք asbarez.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031