Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարներն ավելի քիչ են, քան նախորդ օրերին էր: Այսօր ոչ նախորդ օրերի քննարկումները կան, ոչ խաղերը, ոչ երգն ու պարը: Երիտասարդները տարբեր խմբերի բաժանված զրուցում են, իսկ որոշ երիտասարդներ էլ նարգիլե են ծխում:
Ցուցարարներից մեկը՝ Տիգրանը, Aravot.am-ին ներկայացրեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցը: Նա փոխոստիկանապետից հետաքրրքվել է՝ ինչ քայլերի կգնա ոստիկանությունը, եթե երիտասարդները շարունակեն առաջիկա շաբաթներին էլ փակ պահել պողոտան:
«Մեկ ամիս էլ փակ պահեք, ինչն է փոխվելու… դուք մերն եք, ինչ տարբերություն, օրենքը մեր կողմն է, կարող ենք օրենքի սահմաններում հինգ րոպեում կարգը վերականգնել, որեւէ մեկի մազը առանց ծռելու: Ճիշտ է հունիսի 23-ին եղավ, բայց այն, ինչ եղավ նվազագույնը եղավ»,- ասել է փոխոստիկանապետը:
Կարդացեք նաև
Փոխոստիկանապետը ասել է, որ տասնութ ամիս էլ մնան պողոտայում, ոչինչ չի փոխվելու. «Վերադարձեք օրինական դաշտ, գնացեք Ազատության հրապարակ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ