«Հասունացել է հասարակական երկխոսությունն առաջ տանելու պահը, եւ մեր լրատվամիջոցների համար բացառիկ հնարավորություն կա չքաղաքականացված միջավայրում Հայաստանում վարելու այսօրինակ խնդիրների մասին երկխոսություն: Հենց այդ խնդիրները քաղաքականացվեն, դաշտը կպառակտվի, բոլորն իրար դեմ դուրս կգան, այս փորձն էլ անհաջողությամբ կավարտվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը` անդրադառնալով վերջին մեկ շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին:
«Առավոտ» օրաթերթ
01.07.2015