Այս պահին Բաղրամյան պողոտայում է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Վերլուծելով իրավիճակը՝ նա նշեց. «Հասկանալի է, որ այստեղ ներկայացուցչական ցույցեր են շուրջօրյա և արդեն դրանք գրեթե տասն օր է ընթանում են: Այն, որ մեծաթիվ չեն այդ ցույցերը, նշանակում է, որ ժողովուրդը իսկապես նախապատրաստվում է տևական պայքարի, մարդիկ մեկը մյուսին փոխարինելով այստեղ մշտապես լինում են: Ժամանակն է, որ իշխանությունը կատարի ժողովրդի պահանջը»:
Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ իշխանության օրակարգը սպառվեց, երբ կիրակի առաջարկեց տեղափոխվել Ազատության հրապարակ, վերադառնալ տուն, սակայն ժողովուրդն այդ առաջարկը մերժեց»:
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ ժողովուրդը գտել է Սերժ Սարգսյանի ասած գաղջ մթնոլորտի հաղթահարման ուղին. «Ժողովուրդը ելել է հաղթահարելու այն գաղջությունը, որի մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը: Ժողովուրդը գտավ գաղջ մթնոլորտի հաղթահարման ուղին»:
Բաղրամյան պողոտայում ցույցերը համակարգող նոր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ իրենք չեն պատրաստվում բանակցությունների գնալ ոստիկանության հետ հավաքը այլ վայր տեղափոխելու հորդորների հետ կապված, իսկ ուժի կիրառման դեպքում սպառնում են փակել Երևանի այլ փողոցներ:
Կարդացեք նաև
Նա նաև հայտնեց, որ վաղը լրանում է այն ժամկետը, համաձայն որի՝ Հովիկ Աբրահամյանը պետք է հայտարարի, թե ինչ միջոցներով են փորձելու ՀԷՑ-ի կուտակված պարտքը մարել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ