Բաղրամյան պողոտայում շարունակվող ակցիայի առաջին շարքերում պարբերաբար հայտնվում են մի քանի շատ ակտիվ կանայք, որոնք ինքնակառավարվողներին դիմում են տարբեր կոչերով: Մասնավորապես, նրանք պահանջում են ակցիան քաղաքականացնել եւ ընտրել լիդեր կամ լիդերներ:
Նույն սցենարը կրկնվեց նաեւ քիչ առաջ: Ինքնակառավարվող ակցիայի առավել ճանաչելի երիտասարդներից մեկն այդ կանանց պատասխանեց. «Ի՞նչ եղավ երեք օր առաջ: Մինչ այդ ո՞վ էր ճանաչում Շուշանյանին կամ մյուսին: Արհեստականորեն աճեցրեցին երկու հոգու, որոնց ոչ ոք չէր ճանաչում ու միանգամից վիզները կտրեցին, պառակտում մտցրին այս ժողովրդի մեջ: Ուժով չկարողացան մի ամբողջ ազգի գիտակից մարդկանց այստեղից հեռացնել: Վաղինակին ու Մաքսին արհեստականորեն երեւի աճեցրին ու այդ պառակտումը մտավ: Հիմա դուք ինչի՞ եք նորից եկել ու լիդեր փնտրում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ