Այսօր երեկոյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն այլ ոստիկանների ուղեկցությամբ շրջայց էր կազմակերպել Բաղրամյան պողոտայում: Տիկին Դուրյանը երիտասարդների հետ բացատրական աշխատանքներ տարավ, անչափահաս նկատելիս՝ հարցուփորձ արեց, թե ծնողի թույլտվությա՞մբ է եկել այստեղ: Նելլի Դուրյանն ասաց, որ այստեղ են երեխաների իրավունքները պաշտպանելու նպատակով:
Aravot.am-ի հարցին, թե ջրելուց առաջ, ոստիկանությունը հետաքրքրվե՞լ էր, կայի՞ն անչափահասներ ջրվողների շարքում, Նելլի Դուրյանը չպատասխանեց:
Կարդացեք նաև
Ոստիկանության պաշտոնյան ծնողներին հորդորեց երեխաներին թույլ չտալ գնալ Բաղրամյան պողոտա, ուշադիր լինել, քանի որ արձակուրդներ են, ազատ ժամանակը շատ է եւ ամեն դեպքում փողոցում են գտնվում. «Թե՛ շոգ է, թե՛ այստեղ հավաքվում են չափահասներ»:
Քաղաքացիներից մեկն էլ տիկին Դուրյանին հարց ուղղեց՝ հիմի մեր դպրոցները, հիվանդանոցներն այսպես զինվա՞ծ են, ինչպես որ ոստիկանները:
Բաղրամյանի մյուս հատվածում էլ երիտասարդների հետ բացատրական աշխատանքներ էր տանում Նելլի Դուրյանի տեղակալը՝ Արթուր Վարդանյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ