Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտը» գրավից հանելու նախագիծը կառավարությունում է

Հուլիս 01,2015 20:50
nairit

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վաղը կառավարության հավանությանը կներկայացնի մի նախագիծ, որի նպատակն է Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերն ու անշարժ գույքը գրավից ազատելը եւ Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը եւ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջումը ՀՀ կառավարությանը:Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Նախագծում նշված է՝ առաջարկել Միջպետական բանկին՝ ա) պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Հայգազարդ» ՓԲԸ-ին 100 դոլար օտարման գնով զիջել «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ

բ) պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Նաիրիտ 2» փակ բաժնետիրական ընկերությանը 100 դոլար օտարման գնով զիջել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ,

2) պահանջի իրավունքների ձեռքբերման գործարքների կնքումից հետո ապահովել նոր պարտատերեր «Հայգազարդ» և «Նաիրիտ 2» ՓԲԸ-ներից յուրաքանչյուրի կողմից իր վարկային պահանջն ապահովող երաշխավորության եւ 3-րդ անձ գրավատուների գրավի պայմանագրերի լուծումը, ուժի մեջ թողնելով միայն`ա) նոր պարտատեր «Հայգազարդ» ՓԲԸ-ի հանդեպ հիմնական պարտավորությամբ պարտապան «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերության կողմից գրավադրված գույքի՝ «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գրավի իրավունքը,

բ) նոր պարտատեր «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ հիմնական պարտավորությամբ պարտապան «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից գրավադրված անշարժ գույքի գրավի իրավունքը:

  1. Սահմանել, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ «Հայգազարդ» եւ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ների հարկվող շահույթի որոշելիս սույն որոշման 1-ին կետի հիման վրա ձեռք բերված ֆինանսական ակտիվը հաշվի է առնվում ձեռքբերման արժեքով, իսկ պարտապանի կողմից դրա գծով հետագա մարումների, (ներառյալ` նոր պարտատիրոջ նկատմամբ պարտապանի հակընդդեմ պահանջի հաշվանցով մարումները) եւ ձեռքբերման արժեքի դրական տարբերությունը, ինչպես նաեւ պահանջն ամբողջությամբ կամ մասամբ 3-րդ անձի (անձանց) օտարման դեպքում՝ ձեռքբերման արժեքի եւ օտարման գնի դրական տարբերությունը հանդիսանում են հարկվող եկամուտ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031