Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի՝ հատուկ զինատեսակներով սպառնալիքներն անհիմն են

Հուլիս 01,2015 20:44

Այսօր «Կովկաս» ինստիտուտում տեղի ունեցավ հերթական՝ վեցերորդ վերլուծական զեկույցի ռուսալեզու տարբերակի` «Ուկրաինական ճգնաժամի ռազմա-քաղաքական չափումները. «Հիբրիդային» դասեր հետխորհրդային տարածաշրջանի համար» շնորհանդեսը: Հեղինակն է  Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Զեկույցի ներկայացման ժամանակ ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ աշխատանքում ներկայացված են ուկրաինական հակամարտության զարգացման փուլերը և կատարված է համեմատական վերլուծություն այլ հետխորհրդային հակամարտությունների հետ:

Ըստ հեղինակի՝  առաջին փուլում հակամարտությունը կրում էր հիբրիդային բնույթ, այնուհետև այն ձեռք բերեց քաղաքական, ռազմական գործողությունների խառնվածք: Համեմատելով այս հակամարտությունը ղարաբաղյան հակամարտության հետ՝ պարոն Մարկարովը նշեց. «Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է բնութագրել ոչ թե հիբրիդային, այլ պասիվ ինտենսիվության հակամարտություն»:

Սերգեյ Մինասյանը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ  զեկույցը պատրաստելիս փորձ է արել խուսափել յուրաքանչյուր քաղաքականացման փորձից, այլ հասկանալ ուկրաինական հակամարտության դասերը, ռազմաքաղաքական զարգացումներն Ուկրաինայում և փորձել անել հետևություններ:

Մեր դիտարկմանը ո՞րն է հիմնական հետևությունը, պարոն Մինասյանը պատասխանեց. «Գլխավոր հետևությունն այն է, որ այն բոլոր զինատեսակները, որոնցով Ադրբեջանը սպառնում է մեզ, որ դա իբր կարող է խաղալ վճռական դերակատարություն հայ-ադրբեջանական հարաբերություններում, ուկրաինական պետական կողմն այդ բոլոր զենքերն ու զինատեսակներն ունեին, բայց դա նրանց չօգնեց ռազմական գործողություններում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031