Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն ուժասպառ եմ եղել ոտքով դեսուդեն գնալուց». Վազգեն Մանուկյանի կինը դժգոհում է Բաղրամյանը փակելուց

Հուլիս 01,2015 20:33

Ոստիկանությունը մշտապես զգուշացնում է Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին, որ իրենք խախտում են մի շարք օրենքներ, համակեցության կանոնները, որ խանգարում են տարածքի բնակիչներին:

Բաղրամյան պողոտայում է բնակվում նաեւ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ընտանիքը:

Aravot.am-ը Վազգեն Մանուկյանի կնոջից՝ Վարդուհի Իշխանյանից հետաքրքրվեց՝ ցուցարարները խանգարո՞ւմ են Ձեզ՝ որպես բնակիչ:

Նա պատասխանեց. «Քանի որ շատ հիացած էի այդ շարժումով, ես պատրաստ էի զոհաբերությունների գնալ: Բայց ինձ թվում է, ամեն բան չի կարող անվերջ տեւել, պիտի ինչ-որ դադար տրվի, որովհետեւ այդ պայքարն այդ տեղում արդեն իր իմաստը կորցրել է: Ու քանի որ արդեն ես այդպես եմ մտածում, ինձ անհարմարություն եւ անհանգստություն է պատճառում: Ես մեքենաս չեմ կարողանում հանել, աղբն այստեղ լցված է: Եթե իմաստ ունենար այդ ամեն ինչը՝ խնդիր չկա, բայց ես տեսնում եմ, որ արդեն սպառել է դա իրեն: Ես արդեն դժգոհում եմ, որովհետեւ դա մարդկանց անիմաստ նեղություն պատճառել է»:

Վարդուհի Իշխանյանը վստահեցրեց, որ իր նման մտածողներ էլի կան:

Նա ասաց, որ առաջին օրերին աղմուկը մեծ էր. «Բայց, քանի որ բոլորս ոգեւորված էինք, այդ աղմուկը կարծես չէր խանգարում: Ուղղակի հիմա իմաստը կորցրել է փակել Բաղրամյանը: Մենք 88-ից  շարժման մեջ ենք եղել, Բաղրամյանն էլ ենք փակել, ամեն ինչ էլ, անընդհատ ես այդ ամենը տեսել եմ: Բայց դա դավաճանություն չի, որ ասեմ՝ դադար վերցրեք, նոր մարտավարություն մշակեք, նոր քայլերի դիմեք: Անվերջ դոփել տեղում՝ արդյունքների չես հասնի: Այս պահի դրությամբ ինչ-որ արդյունքների հասան, հիմա պիտի մտածեն ինչ անել, որ հաջորդ քայլին գնալ: Իսկ այսպես իրենք իրենց էլ են սպառում, հոգնում, արդեն ձանձրացնում էլ են մարդկանց: Չի կարելի այդ աստիճանի, արդեն մառազմի է վերածվում»:

Վարդուհի Իշխանյանի խոսքերով՝ որքան էլ նեղություն կրեն, համենայնդեպս, ոստիկանությանը չեն բողոքի. «Դա բացառվում է, երբեք նման բան չենք անի, բայց անհարմարություններ հաստատ կրում եմ: Ես արդեն ուժասպառ եմ եղել ոտքով դեսուդեն գնալուց, ապրանքը ձեռքով տանելուց: Ինձ համար շատ անհարմար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    96-ին երբ ասվում էր, որ ԱԺՄ-ն ընդամենը կերակրատաշտի մոտ տեղ է ուզում, ինձ դա ծիծաղելի էր թվում։
    Եվ այս տիկինը Հայաստանի առաջին տիկինն էր լինելու…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031