Լրահոս
Օրվա լրահոսը

Թամարա Յայլոյանի նկատմամբ դեռ տույժ չի կիրառվի

Հուլիս 01,2015 20:20

ՀՀ Փաստաբանների պալատն այսօր որոշեց կասեցնել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի քննարկումը`մինչեւ Ավետիսյանների գործով քննության ավարտը:

Հիշեցնենք, Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանությունից հետո գյումրեցի փաստաբան Թամարա Յայոլյանը ներգրավվել էր, որպես այս սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմայկովի պաշտպան: Սակայն, երբ փաստաբանը լսել էր Պերմյակովի՝ օրորոցում գտնվող երեխային սվինով սպանելու ցուցմունքը՝ չկարողանալով զսպել իր զգացմունքները, հրաժարվել էր նրա հետագա պաշտպանությունն իրականացնելուց:

ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ էր իրականացրել փաստաբանի նկատմամբ առ այն, որ Թամարա Յայոլյանը Վալերի Պերմակովին իրավական օգնություն է ցուցաբերել վարույթն իրականացնող մարմնի՝ մասնավորապես Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով, որը փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում է համարվում: Բացի այդ, փաստաբանը հրաժարվել է մեղադրյալին իրավական օգնություն ցուցաբերելուց:

IMG_5195

Նիստը նախագահող Տիգրան Խուրշուդյանն առաջարկեց կասեցնել քննարկումը, հաշվի առնելով, որ հարուցված քրեական գործերը դեռ նախաքննության փուլում են, նախաքննական գաղտնիքի հետ կապված հարցեր կարող են առաջանալ: Թամարա Յայլոյանը համաձայն էր:

Ի դեպ, Փաստաբանական պալատի խորհրդի անդամներ Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել` քննարկմանը չմասնակցելու մասով, քանզի իրենք գործով փաստաբաններ են: Նրանց մասով բացարկի դիմումներ ուներ նաեւ Թամարա Յայլոյանը: Խորհուրդը որոշեց հարցի քննարկումը եւ որոշման կայացումը առանց Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի իրականացնել:

IMG_5197

Հիշեցնենք, նաեւ, որ վիճելի հարցի առիթով Թամարա Յայլոյանը հետեւյալ բացատրությունն էր ներկայացրել. «ԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ: Ստանձնելով Պերմյակովի շահերի պաշտպանությունը՝ ես վստահ եմ եղել, որ կարող եմ իրականացնել հանրային պաշտպանություն: Ես 18 տարի զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ եւ առաջին սպանության գործով չէ, որ ես պիտի մասնակցեի: Չնայած ես վստահ էի, որ դասալքության վերաբերյալ է քննություն կատարվել, սակայն եթե Պերմյակովը՝ որպես կասկածյալ, նաեւ սպանության մասին խոսեր, ես պետք է շարունակեի պաշտպանությունը: Պերմյակովը պատմեց դեպքի օրվա իրադարձությունները: Երբ նա սկսեց պատմել օրորոցում գտնվող երեխային սվինով սպանելու մասին, ինձ համար դժվար եղավ կառավարել զգացմունքներս, ես արտասվեցի: Չեմ կարող ասել՝ փաստաբանի պրոֆեսիոնալիզմը կապ ունի արտասվելու հետ, թե ոչ, ամեն դեպքում այնպես է ստացվում, որ, ով պրոֆեսիոնալ է, նա լսելով մանկահասակ երեխայի սպանության մասին՝ չի արտասվի, որ ՝ոչ, կարտասվի: Ես գտնում եմ, որ դա իմ մասնագիտական գիտելիքների հետ որեւէ առնչություն չունեցող հանգամանք է, սակայն ես վստահ էի, որի նման վարքագծով խանգարում էի գործի քննությանը, ինչպես նաեւ այլեւս վստահություն չէի կարող ներշնչել Պերմյակովին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031